Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Լա լիգայի «Սեվիլյայի» դեմ հաղթանակից հետո հայտարարել է, որ սա իր վերջին մրցաշրջանն է մադրիդյան գրանդի կազմում:
«Վայելել եմ «Ռեալում» անցկացրած բոլոր րոպեները, բայց արդեն որոշել եմ, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս»,- ասել է կոլումբացին:
Հիշեցնենք որ, «Մանչեսթեր Յունայթեդը» 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է: «Marca»-ն պնդում է, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հնարավորություն տվեց կոլումբացուն խաղը սկսել մեկնարկից, որպեսզի նա կարողանա հրաժեշտ տալ երկրպագուներին:
Vesti.am