Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ռուսական Օրենբուրգ քաղաքում անցկացվեց ձյուդոյի Եվրոպայի գավաթի փուլը, որտեղ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Անդրանիկ Չափարյանը (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Երրորդ տեղի համար գոտեմարտերում մեր ձյուդոիստները հաղթեցին, համապատասխանաբար, Սամուել Զինգոյին (Ֆրանսիա) և Մատուս Միլիչովսկուն (Սլովակիա):