«Երևանից Մանչեսթեր՝ մի քանի կանգառով»,- ռուսական «Матч ТВ»-ն նոր ֆիլմ է պատրաստել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապատշպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Արարատի» նախկին կիսապաշտպան Աշոտ Սահակյանը ֆիլմի՝ Երևան այցելած հեղինակներին օգնել է այցելել Մխիթարյանի տուն, զրուցել նրա հարևանների հետ։ Նրանք եղել են նաև այն դպրոցում, որտեղ սովորել է ֆուտբոլիստը, ինչպես նաև «Փյունիկի» մարզադպրոցում։
Ֆիլմի հեղինակի խոսքով՝ «Նախկին ԽՍՀՄ տարածքում Մխիթարյանից լավ ֆուտբոլիստ չկա: Նա փոքր Հայաստանի մեծ աստղն է»։
Vesti.am