Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները մեծ պարգևավճար կստանան, եթե կարողանան հաղթել Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում: Այդ մասին հաղորդում է «Bernabeu Digital»-ը:
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստներին 50 մլն եվրո է խոստացել երկու մրցաշարերում հաղթելու դեպքում: «Սերուցքայինների» ղեկավարը հանդիպել է թիմի ավագ Սերխիո Ռամոսի և Մարսելոյի հետ:
Հաջողության հասնելու դեպքում 24 ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կստանան երկուական միլիոն եվրո:
Vesti.am