Հոկեյի 2017թ. աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակում մայիսի 14-ին կայացել են մի շարք հանդիպումներ:
Սլովակիայի ազգային հավաքականը հանդիպել է ԱՄՆ-ի հավաքականի հետ: Խաղն ավարտվել է 1:6 հաշվով՝ հօգուտ ԱՄՆ-ի հավաքականի:
Դանիա-Շվեդիա հանդիպումն ավարտվել է 2:4 հաշվով՝ հօգուտ Շվեդիայի հավաքականի:
Ֆրանսիայի ազգային հավաքականն էլ հանդիպել է Չեխիայի հավաքականի հետ: Խաղն ավարտվել է 2:5 հաշվով:
Շվեյցարիա-Ֆինլանդիա հանդիպումն ավարտվել է 2:3 հաշվով՝ հօգուտ Ֆինլանդիայի հավաքականի:
Vesti.am