Foto

Մեկնարկում է Հայաստանի բռնցքամարտի պատանիների առաջնությունը

Այսօր՝ մայիսի 15-ին, Դինամո ՄՀԿ-ում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: 13 քաշային կարգերում հանդես կգան շուրջ 250 մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից:

Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, երեկ  կայացել է առաջնության վիճակահանությունը, իսկ այսօր ժամը 14:00-ից կսկսվեն մեկնարկային մենամարտերը: