Foto

«Ռոման» 3:1 հաշվով հաղթել է թուրինյան «Յուվենթուսին»

Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Ռոման» Հռոմում 3:1 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենթուսին»:

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին Գոնսալո Իգուաինի փոխանցումից հետո բացել է հյուրերի կիսապաշտպան Մարիո Լեմինան: 4 րոպե անց Դանիելե Դե Ռոսին հավասարեցրել է հաշիվը:

Երկրորդ խաղակեսի սկզբում Ստևան Էլ Շարավին նախ առաջ է մղել տանտերերին, իսկ 65-րդ րոպեին Ռաջա Նայնգոլանը նաև խփել է հռոմեացիների երրորդ գնդակը:

Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» վաստակել է 81 միավոր և մոտեցել առաջատար «Յուվենթուսին»` 85:

Vesti.am