Foto

Արամ Սարգսյանն անդրադարձել է Արա Աբրահամյանի քաղաքական գործունեության հետ կապված լուրերին

Վերջին շրջանում հաճախ է խոսվում Ռուսաստանի հայերի միության նախագահ և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական ծրագրերի մասին։ Zham.am-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմեց Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանին, ում պատասխանը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

–Պարո՛ն Սարգսյան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հետ կապված պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա իր քաղաքական գործունեությունը տեսնում է Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցության միջոցով։ Համապատասխանո՞ւմ են արդյոք այդ լուրերն իրականությանը։ –Ո՛չ, չեն համապատասխանում։ Արա Աբրահամյանը ինքնաբավ անձնավորություն է և իր որոշումները կայացնում է ինքնուրույն և ներկայացնում է անձամբ: Հետևաբար, պետք է հիմք ընդունել ոչ թե տարածվող լուրերը, այլ այն, ինչ հայտարարել է, և այն, ինչ կհայտարարի Արա Աբրահամյանը։

Աբրահամյանն ու Բաղդասարյանն ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, բայց քաղաքական առումով Արա Աբրահամյանն իր ուրույն ճանապարհն ունի։

Աղբյուրը՝ Zham.am