«Ֆորմուլա 1»-ի «Մերսեդես» թիմի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հաղթել է Իսպանիայի Գրան Պրիում:
Երկրորդ տեղն է զբաղեցրել Սեբաստիան Ֆետելը՝ «Ֆերարիից», իսկ եռյակը եզրափակել է Դանիել Ռիկարդոն՝ «Ռեդ Բուլից»:
Բրիտանացու համար սա երկրորդ հաղթանակն է մրցաշրջանում: Ավելի վաղ նա հաղթել էր նաև Չինաստանի Գրան Պրիում:
Ֆետելը շարունակում է մնալ առաջատարը, իսկ Հեմիլթոնին հաջողվել է միավորների տարբերությունը կրճատել 6-ի:









