Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելու է «Տոտենհեմին»:
Հայտնի են դարձել թիմերի մեկնարկային կազմերը: Հյուրերի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների պահեստայինների կազմում է:
«Տոտենհեմ». Լյորիս, Տրիպիեր, Ալդերվեյրելդ, Վերտոնգեն, Դևիս, Դայեր, Վանյամա, Էրիքսեն, Սոն, Ալի, Կեյն
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Տուանզեբե, Բայի, Ջոնս, Սմոլինգ, Բլինդ, Կարիկ, Ռունի, Մատա, Լինգարդ, Մարսիալ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին:









