«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Ջեսի Լինգարդն ու Անդեր Էրերան հյուրընկալվել են «Everything, but football» («Ամեն ինչ, բացի ֆուտբոլից») հաղորդաշարին:
Հաղորդաշարի նպատակն է բացահայտել, թե ինչպիսին են ֆուտբոլիստները խաղադաշտի սահմաններից դուրս:
Այն հարցին, թե ով է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաուրախ ֆուտբոլիստը, Լինգարդը պատասխանել է, որ Մխիթարյանն է: Նույն պատասխանն է տվել նաև անձամբ Հենրիխը:
Ֆուտբոլիստների կարծիքով ամենանորաձև խաղացողը Պոլ Պոգբան է:
Հաջորդ հարցը այն մասին էր, թե թիմում ով է վատագույն խոհարարը: Մխիթարյանը պատասխանել է, որ կարողանում է բրինձ և սպագետի պատրաստել, բայց երբեք առիթ չի ունեցել պատրաստելու իր թիմակիցների համար:
Այնուհետև նույն հարցերին պատասխանել են նաև անգլիական ակումբի երկրպագուները՝ պարզելու համար, թե որքանով են իրականությանը մոտ ՄՅՈւ-ի ֆուտբոլիստների մասին նրանց պատկերացումները:
Vesti.am









