Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինիեստան կարծում է, որ «Ռեալն» արժանիորեն է դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Ռեալը» և «Յուվենթուսն» արժանիորեն են դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Սակայն կորչում է հետաքրքրությունը, երբ ինքդ չես մասնակցում եզրափակչին»,- Ինյեստայի խոսքն է մեջբերում «Marca»-ն:
Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին՝ Քարդիֆում: Տիտղոսը կվիճարկեն «Ռեալը» և Թուրինի «Յուվենթուսը»:
Vesti.am









