«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ մտադիր է Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ հանգիստ տրամադրել առաջատարներին:
«Այաքսի» համար առաջնությունն ավարտվում է մայիսի 14-ին, և նրանք 12 օր կունենան նախապատրաստվելու համար: Մենք դեռ պետք է երեք հանդիպում անցկացնենք Պրեմիեր լիգայում:
Հույս ունեմ, որ «Քրիսթալ Փելասը» հաղթելու կարիք չի ունենա վերջին խաղում, քանի որ պատրաստվում եմ բազմաթիվ փոփոխություններ կատարել: Էական չէ, թե ինչպես կդասավորվի այդ հանդիպումը, քանի որ տիտղոս նվաճելու և Չեմպիոնների լիգայում հայտնվելու հնարավորություն կունենանք»,- Մոուրինյուի խոսքը հաղորդում է «Sky Sports»-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» «Քրիսթալ Փելասի» հետ կխաղա մայիսի 21-ին, իսկ երեք օր անց Եվրոպա լիգայի եզրափակչում կհանդիպի Ամստերդամի «Այաքսին»:









