Foto

Խամեսը համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը սկզբունքորեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ անգլիական ակումբ տեղափոխության հարցում:

Այդ մասին հայտնում է կոլումբական  «RCN» ռադիոկայանը:

Աղբյուրի փոխանցմամբ, կոլումբացի ֆուտբոլիստն օրերս իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ հանդիպել է «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Ռոդրիգեսին դուր չի գալիս թիմում իր կարգավիճակն, ինչի մասին նա ասել է Պերեսին, և նրան է ներկայացրել այն առաջարկները, որոնք ինքը ստացել է: Պերեսն ասել է, որ այս հարցը կքննարկի մինչև մրցաշրջանի ավարտը:

Ռոդրիգեսը գոհ չէ, որ «սերուցքայինների» կազմում ինքը բավարար խաղաժամանակ չի ստանում. «Ռեալը» Պրիմերայի շրջանակում 35 հանդիպում է անցկացրել, իսկ ֆուտբոլիստը դրանցից 20-ին է մասնակցել:

Խամեսն այդ խաղերում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Vesti.am