Գերմանիայի Քյոլն քաղաքի «Լանկսես արենա» մարզադաշտում անցկացվող Հոկեյի աշխարհի 2017 թվականի առաջնության շրջանակում մայիսի 12-ին կայացել է 4 խաղ:
Շվեդիայի ազգային հավաքականը հանդիպել է Իտալիայի հավաքականի հետ: Խաղն ավարտվել է 8:1 հաշվով:
Չեխիա-Սլովենիա հանդիպումն ավարտվել է 5:1 հաշվով:
Դանիայի ազգային հավաքականն էլ հանդիպել է Գերմանիայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ Դանիայի հավաքականի:
Ֆրանսիա-Բելառուս հանդիպումն ավարտվել է 4:3 հաշվով:
A խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը (11 միավոր), երկրորդ տեղում է Շվեդիան (10), երրորդում` ԱՄՆ-ն (9), իսկ քառյակը եզրափակում է Լատվիան (9): B խմբի առաջատարը Կանադան է (12), նրան հաջորդում են Չեխիան (10) և Շվեյցարիան (9): Քառյակը եզրափակում է Նորվեգիան (7):
Vesti.am










