Foto

«Բարսելոնայի» կիսապաշտպանը կարող է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշն ամռանը կարող է տեղափոխվել արքայական ակումբ: Ներկայումս բանակցություններ են ընթանում ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի և Մադրիդի «Ռեալի» միջև, հաղորդում է «Don Balon»-ը: 23-ամյա խաղացողը «Վալենսիայից» կատալոնական ակումբ էր տեղափոխվել 30 միլիոն եվրոյով, սակայն իրեն լավ չդրսևորելու պատճառով «Բարսելոնայում» անցկացրած 41 խաղից միայն 25-ում է եղել հիմնական կազմում:

Հիշեցնենք, որ վերջին անգամ «Բարեսլոնայից» Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլիստի տեղափոխությունը եղել էր 17 տարի առաջ՝ 2000 թվականին «Բարսելոնայից» «Ռեալ» էր տեղափոխվել կրկին պորտուգալացի Լուիշ Ֆիգուն:

Vesti.am