Foto

ՌԴ-ում մոտ 600 ավտոմեքենայով կազմել են Հայրենական պատերազմի շքանշանը. տեսանյութ

Հաղթանակի օրվա կապակցությամբ 521 ավտոմեքենայով կազմել են  Հայրենական պատերազմի շքանշանը: Այս մասին այսօր «РИА НОВОСТИ»-ին հայտնել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:

«Ֆլեշմոբը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Խաբարովսկի Երոֆեյ-Արենա հրապարակում: Ակցիային մասնակցել է մոտ 600 ավտոմեքենա: Մեքենաները կազմել են Հայրենական պատերազմի շքանշանի պատկերը՝ 10 ճառագայթներով, ներսում մուրճ ու մանգաղով, նաև մայիսի 9-ին Հաղթանակի օրվա պատվին՝ 9 թիվը»,- հայտնել է կազմակերպիչը:

Նրա խոսքով՝ մասնակիցներից այս պատկերը «կառուցելու» համար մոտ 4 ժամ է պահանջվել: Երբ բոլոր մեքենաները զբաղեցրել են իրենց տեղերը, միացրել են լուսարձակները և վթարային լույսերը: Բացառված չէ, որ այս ակցիան տեղ գտնի Ռուսաստանի ռեկորդների գրքում:

https://www.youtube.com/watch?v=xreXUsb_kHo

Vesti.am