Մոսկվան պատրաստ է Անկարային «С-400» վաճառել՝ մի դիվիզիոնի համար 500 մլն դոլար արժողությամբ, հայտնում է rbc.ru-ն: Բանակցություններն ընթանում են արդեն մի քանի ամիս և թուրքական կառավարության տվյալներով՝ մոտենում են ավարտին: Փորձագետների համոզմամբ՝ Թուրքիան մտադիր չէ զենիթահրթիռային համալիր գնել, պարզապես ՆԱՏՕ-ին իր ինքնուրույնությունն է ցույց տալիս:
Ներկայումս խոսքը Թուրքիային չորս դիվիզիոն «С-400» վաճառելու մասին է, հայտնում է rbc.ru-ի՝ Կրեմլին մոտ աղբյուրը: Բայց վստահ լինել, որ հենց այդ քանակությամբ զենք կգնի Անկարան, չի կարելի: Աղբյուրի խոսքով՝ կողմերը գնի հարցում դեռ համաձայնության չեն եկել։.
«Թուրքիան չի կարող իրեն նման բան թույլ տալ, կամ էլ պետք է Ռուսաստանից վարկ վերցնի: Իսկ Անկարան չի ցանկանում Մոսկվայից նման կախվածության մեջ լինել: Երկրորդ վիճելի հարցը «С-400»-ի էլեկտրոնային միջուկն է, որի կիրառման համար Ռուսաստանը արգելք է դրել ռուսական և սիրիական զորքերի վրա»,-ասել է աղբյուրը:
Vesti.am