Սոչիում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այդ բանակցություններում Կրեմլում բեկում չեն ակնկալում, այլ ակնկալում են երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ կառուցողական քննարկում: Նշենք, որ Սոչի ուղևորության ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցում են երկրի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ԶՈւ-ի ԳՇ պետ Հուլուսի Աքարը, պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն ու էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:Vesti.am