Foto

Արա Աբրահամյանը պարգևատրել է «Մրցանակաբաշխություն-2016» -ի հաղթողներին. տեսանյութ/ֆոտոշարք

2007 թվականից ի վեր բարի ավանդույթ է դարձել Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, գրողների, կոմպոզիտորների, ժուռնալիստների, նկարիչների և կինեմատոգրաֆիստների միությունների հետ համատեղ անցկացվող  լավագույն գիտական և ստեղծագործական  աշխատանքների համահայկական մրցանակաբաշխությունը, որի հիմնական նպատակն է նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու  գործում գիտության, գրականության  և մշակույթի դերի բարձրացմանը, Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության  ակտիվացմանը, աջակցել երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը: «Մրցանակաբաշխություն- 2016»-ը թեմատիկ էր և անց էր կացվում «Համազգային միասնությունը որպես  հավաքական ուժի, հզորության գրավական» նշանաբանով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյակին:

Մրցանակաբաշխության ընդհանուր ֆոնդը կազմել է 42 մլն դրամ, որը տրամադրել է Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: «Մրցանակաբաշխություն-2016» մրցույթում  շուրջ 62 մասնակից հաղթող է ճանաչվել  և դրամական պարգևների արժանացել:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=UmBb2L49BKM&feature=youtu.be  

Դուսյա Ղազարյան

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի

Vesti.am