Foto

Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ «Ռեալը» ջախջախեց «Աթլետիկոյին»

Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ուժերը չափեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Մադրիդյան դերբին ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին: Երկու գոլ էլ խփվեց 73 և 86-րդ րոպեներին:

Խաղի ընթացքում կարող էր գոլ խփել նաև ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, սակայն երկու դեպքերում էլ վերջինիս հարվածներից հետո գնդակը շեղ ընթացավ:

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 10-ին` «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:

Մայիսի 3-ին կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնեն «Մոնակոն» և «Յուվենթուսը»:

 Vesti.am