Իսպանական «Atlantico» պարբերականը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ վերջինիս անցած ուղու մասին հոդված հրապարակելով:
Հոդվածագիրը Մխիթարյանին «Հայ հրաշագործ» է անվանել՝ խոսելով Եվրոպայի լիգայում Մխիթարյանի ունեցած կարևոր ներդրման մասին:
«Atlantico»-ն նշում է, որ 20 տարեկանում հայ կիսապաշտպանը «Փյունիկից» տեղափոխվել է «Մետալուրգ», հետո՝ «Շախտյոր»: 2013թ․ Դորտմունդի «Բորուսիան» Մխիթարյանի համար վճարել է 27,5 մլն եվրո: Գերմանական ակումբում Մխիթարյանը մասնակցել է 140 պաշտոնական հանդիպման` դառնալով 41 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ: 2016թ․ ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 42 մլն եվրո։
Նաև նշվում է, որ անգլիական ակումբում ֆուտբոլիստը կարողացավ ցույց տալ իր տաղանդը, բայց մինչ այդ նա ստիպված էր վաստակել Մոուրինյոյի վստահությունը, ով պահանջում էր ավելին:
Հայ ֆուտբոլիստը մինչ օրս մասնակցել է ակումբի 35 հանդիպման` խփելով 10 գոլ:









