Foto

Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը՝ Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոններ

Գերմանիայում ավարտվել է շախմատային Բունդեսլիգան:

Այդ մասին հայտնում է «chess-news.ru»-ն:

Հաղթող է դարձել «Բադեն» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը:

«Բադենը» հաղթել է բոլոր 15 հանդիպումներում և վերջին տասնմեկ տարում 10-րդ անգամ է նվաճել Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը: