Հայաստանի գավաթի 2016/2017 թթ. խաղարկության «Փյունիկ»-«Շիրակ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 24-ին: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Նախօրոք պլանավորված էր հանդիպումն անցկացնել մայիսի 10-ին, սակայն, որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ որոշվել է փոխել եզրափակչի անցկացման օրը:
Նախ, հաշվի է առնվել այն, որ եզրափակիչի մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են ֆուտբոլիստներ, որոնք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցելու են մայիսի 9-ին և 11-ին կայանալիք Կիպրոսի Մ-19 հավաքականի հետ ընկերական հանդիպումներին, ինչպես նաև այն, որ ինչպես Հայաստանի Մ-19 հավաքականի, այնպես էլ «Փյունիկի» գլխավոր մարզիչն Արտակ Օսեյանն է:









