Իսպանական «Վալենսիայի» ղեկավարությունը դեմ չի լինի, եթե Իսպանիայի չեմպիոն դառնա կատալոնական «Բարսելոնան»: Բանն այն է, որ այդ դեպքում «չղջիկները» կստանան 1 մլն եվրո,- հաղորդում է Sport.es-ը:
Այդ գումարը «Վալենսիան» կստանա շնորհիվ Անդրե Գոմեշի տրանսֆերի: «Բարսելոնան» պորտուգալացու համար վճարել էր 35 մլն եվրո: Բացի այդ, «Վալենսիան» կարող է 20 մլն եվրո բոնուս ստանալ կախված Գոմեշի հաջողություններից:
«Վալենսիան» 5 անգամ կստանա միլիոնական եվրո, եթե «Բարսելոնան» հաղթի Պրիմերայում:
Vesti.am









