Foto

Հազար մարզիկ մասնակցել է Կիոկուշին կարատեի Երևանի առաջնությանը

Մայիսի մեկին կայացել է  Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի Երևանի առաջնությունը, որին մասնակցում էին  ֆեդերացիայի շուրջ հազար սաներ Երևան քաղաքից: Կոտրվող փայտեր, խմբակային ցուցադրական ելույթներ՝ առաջնության մեկնարկը դիտարժան էր և մասշտաբային:

Առաջնությանը ներկա էին նաև նախօրեին Վրաստանում կայացած Կովկասի ամենամյա առաջնությունից հաղթական մեդալներով վերադարձած մարզիկները՝ ապրիլի 30-ին Թբիլիսիում անցկացված առաջնությանը մեր  28 պատվիրակները տուն են վերադարձել ինը ոսկե, երեք արծաթե և յոթ բրոնզե մեդալներով:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=YjjVJANpd68&feature=youtu.be

Սաթենիկ Թովմասյան

Vesti.am