Foto

Այսօր կհանդիպեն ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովն ապրիլի 28-ին հանդիպում կունենան Մոսկվայում, որի ընթացքում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հայտնում է «ТАСС»-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, պետք է «հստակեցնել կողմերի դիրքորոշումը կարգավորման առավել խնդրահարույց ասպեկտների շուրջ»:

ԱԳ նախարարներին հանդիպման ընթացքում կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից և Ռիչարդ Հոգլանդը՝ ԱՄՆ-ից): Ինչպես նաև խմբին կմիանա ԵԱՀԿ նախագահի՝ Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Vesti.am