Foto

Ադրբեջան է հասել ռուսական զենքի և նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ

Երեկ Ադրբեջան է հասել ռուսական զենքի և նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ։ Զենքն ու զինտեխնիկան Ռուսաստանը մատակարարել է Ադրբեջանին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Այդ մասին, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարարության հաղորդագրությունը, գրում է ռուսական և ադրբեջանական մամուլը։

Նշվում է, որ զենքն ու զինտեխնիկան Ադրբեջան է հասել ծովային ճանապարհով, թե հատկապես ինչ տեխնիկայի մասին է խոսքը՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մանրամասնում, սակայն տարածած տեսագրությունում և լուսանկարներում երևում են զրահամեքենաներ։

Զենքի և ռազմական տեխնիկայի հետ միասին Ադրբեջան են ուղարկվել նաև ռուսաստանցի մասնագետներ, ովքեր պետք է սովորեցնեն ադրբեջանցի գործընկերներին, թե ինչպես օգտագործել այդ զենքն ու տեխնիկան։