Foto

Վահան Բիչախչյանը կտեղափոխվի թուրքակա՞ն ակումբ

Տեղեկություններ են տարածվել, որ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումը ոչ մի առաջարկ չի ստացել թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և՛ Վահան Բիչախչյանը, և՛ ակումբի ղեկավարությունը չեն համաձայնի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ՖԲ էջից