Foto

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության աղյուսակի առաջին հորիզոնականում է

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» հարազատ պատերի ներքո մեծ հաղթանակ է տարել «Օսասունայի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 7:1 հաշվով:

Դուբլի հեղինակ են դարձել Լիոնել Մեսսին, Պակո Ալկասերն ու Անդրե Գոմեշը, իսկ Խավիեր Մասկերանոն առաջին գնդակն է խփել հօգուտ «Բարսելոնայի»:

Կատալոնացիներն առաջնության աղյուսակում զբաղեցնում են առաջին հորիզոնականը, բայց  «Ռեալը» դեռ երկու խաղ ունի խաղալու:

Vesti.am