Ֆրանսիայի ֆուտբոլի գավաթի շրջանակում «ՊՍԺ» - «Մոնակո» հանդիպումն ավարտվել է 5:0 հաշվով:
Մայրաքաղաքային ակումբի կազմում անցած խաղում գոլերի հեղինակ են դարձել Յուլիան Դրակսլերը, Էդինսոն Կավանին, Բլեզ Մատյուիդին և Մարկինյոսը: Մեկ անգամ հյուրերը գնդակն ուղարկել են սեփական դարպասը:
Այսպիսով, «ՊՍԺ»-ն դուրս է եկել առաջնության եզրափակիչ, որտեղ կխաղա «Անժիի» հետ:
Vesti.am