«Բարսելոնան» եվրոպական ֆուտբոլային թիմերի մեջ առաջինն է, որ ներքին առաջնության ընթացիկ խաղաշրջանում 100 խփված գնդակ ունի:
Ներկայումս կապտանռնագույնների ակտիվում 101 գնդակ կա:
Պրիմերայի 34 տուրերի արդյունքում կատալոնական ակումբն առաջատար է երկրի առաջնության մրցաշարային աղյուսակում և լրացուցիչ ցուցանիշներով առաջ է անցնել Մադրիդի «Ռեալից»: Ընդ որում, սերուցքայինների ակտիվում դեռ մեկ լրացուցիչ խաղ կա:
Vesti.am