Foto

«Ռեալի» փայլուն հաղթանակը «Դեպորտիվոյի» հետ խաղում

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակում «Ռեալ»- «Դեպորտիվո» խաղն ավարտվել է 6:2 հաշվով:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, մեկնաբանել է հանդիպումը:

«Մենք շատ հնարավորություններ ունեինք, բայց պետք է ուրախ լինենք այն փաստով, թե ինչպես խաղացին տղաները: Հենց սկզբից էլ մենք պարզապես հիանալի էինք խաղում: Ես բոլորից գոհ եմ: Ուրախ եմ, որ Իսկոն ու Խամեսը դարձան գոլի հեղինակ, բայց ես գոհ եմ բոլորից: Նրանք, ովքեր առաջ այդպես հաճախ չէին խաղում, իրենց լավ դրսևորեցին: Նրանք լավ մարզավիճակում են և ցանկանում են խաղալ: Հիմա իմ խնդիրն է՝ ինչպե՞ս ֆուտբոլիստին ասել, որ նա հաջորդ հանդիպմանը չի խաղա: Մեզ պետք են բոլոր խաղացողները»,-ասել է Զիդանը:

https://www.youtube.com/watch?v=3zIEm5GTTZA&feature=youtu.be

Vesti.am