Հինգ ռուս նավաստի ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի, Առևտրի և արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի և Ռուսաստանի հայերի միության, ռուս-լիբիական գործարար խորհրդի նախագահ Արա Աբրահամյանի հետ այս գիշեր վերադարձել են Լիբիայից: Ապրիլի 26-ին՝ Մոսկվայից տուն մեկնելուց առաջ նավապետի երկրորդ օգնական Դ. Արտյակովը, ավագ մեխանիկ Վ. Մակրուշիչը, նավաստիներ Պ. Մորոզովը, Ռ. Կովեշնիկովը և Ն. Գրիշինը հանդիպել են Աբրահամյանի հետ՝ շնորհակալություն հայտնելու իրենց լիբիական բանտից ազատելու համար:
Նավաստիներն ի սրտե շնորհակալություն են հայտնել Արա Աբրահամյանին իրենց ազատագրմանն ուղղված ջանքերի համար: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են հարցեր՝ Լիբիայում դեռ գերության մեջ գտնվող երկու ծովայինի ազատագրման հետ կապված:
Պատահական չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արա Աբրահամյանի հոբելյանին իր շնորհավորական ուղերձում նշել էր. «Մեծապես նշանակալի է նաև Ձեր դերակատարությունը երկրի սահմաններից դուրս բարդ իրավիճակում հայտնված Ռուսաստանի քաղաքացիների ազատագրման և հայրենիք վերադարձի գործում»:
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում, առայժմ Լիբիայի տարածքում շարունակում են մնալ «Մերլե»-ի նավապետ Ա. Բալուշկինը և ավագ օգնական Ն. Տիմոֆեևը, ինչպես նաև ռուսաստանի երկու քաղաքացի անցյալ տարի նույն ջրերում կալանված «Տեմետերոն» տանկերի անձնակազմից:
Ռուսական «Մերլե» բեռնատար նավը մարտի 5-ին Լիբիայի ջրերում կալանվել և Տրիպոլիի նավահանգիստ էր տարվել այդ երկրի Զավիա քաղաքի առափնյա պահպանության աշխատակիցների կողմից: Նավի անձնակազմը բաղկացած էր յոթ հոգուց, բոլորը ՌԴ քաղաքացիներ:
Vesti.am