Foto

«Բորուսիան» Գերմանիայի գավաթի եզրափակչում է

Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչի խաղում մյունխենյան «Բավարիա» և դորտմունդյան «Բորուսիա» խաղն ավարտվել է 2:3 հաշվով:

Հյուրերի կազմում առաձնացել են Մարկո Ռոյսը, Պիեռ Էմերիկ Օբամեյանգն ու Ուսման Դեմբելեն:

Մյունխենցիների կազմում առանձնացել են Խավի Մարտինեսն ու Մաթս Խումելսը:

«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ իր թիմին չի բավարարել գործողությունների հետևողականությունը:

«Բավարիայի» խաղացողները մեծ հիասթափություն են ապրում, նրանք դաշտում քիչ չեն աշխատել: Դա տեսանելի էր խաղի սկզբից 15 րոպե անց: Մենք ցանկանում էինք դուրս գալ եզրափակիչ, բայց, ցավոք, մեզ դա չհաջողվեց: Առաջին քառորդ ժամը «Բավարիան» պատշաճ մակարդակով չխաղաց, քանի որ նրան չի բավականացնում իր գործողությունների հետևողականությունը: Դրանից հետո մենք սկսեցինք վերահսկել խաղը: Եթե մենք գերազանցում ենք երկու գնդակով, ուրեմն արդեն անպարտելի ենք»,-ասել է Լամը:

Մրցաշարի եզրափակչում մայիսի 27-ին «Բորուսիան» կհանդիպի «Այնտրախտի» հետ:

Vesti.am