«Ամստերդամ-Արենան» կրելու է հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի անունը, ով ապրիլի 25-ին կդառնար 70 տարեկան։ «Այաքսում» և «Բարսելոնայում» հանդես եկած Յոհան Կրոյֆը մահացել է 2016-ի մարտի 24-ին՝ քաղցկեղից։
Ֆուտբոլիստը երեք անգամ արժանացել է «Ոսկե Գնդակի» (1971, 1973, 1974)։ Հոլանդիայի հավաքականի կազմում 1974-ին դարձել է աշխարհի փոխչեմպիոն, իսկ 1976-ին՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ 1986-ին Կրոյֆն սկսել է մարզել «Այաքսը», որի հետ նվաճել է Գավաթակիրների գավաթը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Դրանից հետո նա գլխավորել է «Բարսելոնան»՝ 4 անգամ հռչակվելով Իսպանիայի չեմպիոն, նվաճելով Եվրոպայի չեմպիոնների գավաթը։ 2009-ից 2013 թվականներին նա գլխավորել է Կատալոնիայի ընտրանին։
Vesti.am