Foto

«Մանչեսթեր Յունայթեդը» Իբրահիմովիչի փոխարեն ցանկանում է գնել Մորատային

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է թիմ հրավիրել մադրիդյան «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային: Այդ մասին հայտնում է «Marca»-ն:

Լրատվամիջոցի տվյալներով՝ պորտուգալացի մասնագետը զանգահարել է ֆուտբոլիստին, որպեսզի նրա հետ քննարկի այդ հարցը: Մոուրինյուն հարձակվողին դիտարկում է վնասվածք ստացած Զլատան Իբրահիմովիչի փոխարեն, ով շուրջ 8 ամիս բաց կթողնի խաղերը:

Vesti.am