Foto

Զիդան. Բոլորը կարող են կարծիք հայտնել «Ռեալի» և «Բարսելոնայի» հաղթանակի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ բոլորն էլ իրավունք ունեն կարծիք հայտնել Իսպանիայի առաջնությունում իր թիմի և «Բարսելոնայի» հաղթանակի հնարավորությունների վերաբերյալ:

«Բոլորն իրավունք ունեն կարծիք հայտնել: Մենք մտածում ենք «Դեպորտիվոյի» հետ առաջիկա հանդիպման մասին: Հիմա «Բարսելոնան» կհաղթի Պրիմերան, իսկ «Ռեալը» ոչինչ չարժե: Բայց ես գիտեմ, որ դա այդպես չէ: Ես իմ խաղացողներին միայն խնդրում եմ, որ մենք չփոխենք այն, ինչ մինչև հիմա արել ենք: Կշարունակենք առաջ շարժվել»,-ասել է Զիդանը:

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Ռեալը» զիջել է «Բարսելոնային». խաղն ավարտվել է 2:3 հաշվով:

Vesti.am