Foto

Շարապովան որակազրկումից հետո առաջին անգամ ելույթ կունենա

Որակազրկումից հետո ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան առաջին անգամ կմասնակցի Շտուտգարդում տեղի ունենալիք մրցաշարին: Ապրիլի 26-ին մարզուհին կհանդիպի Իտալացի թենիսիստուհի Ռոբերտա Վինչիի հետ:

Բացի այդ, ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան «Ռոլան Գարոս-2017»-ի կազմակերպիչների կողմից կստանա մրցաշարի որակավորման wild card: Այդ մասին հայտնում է «The Telegraph»-ը:

Թերթի տվյալներով՝ Շարապովան անցյալ ամիս Լոս Անջելեսում հանդիպել է Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Բերնար Ջուդիչելիի հետ: Հանդիպմանը քննարկվել է ռուսաստանցի թենիսիստուհու՝ մրցաշարի հիմնական խաղացանցում կամ որակավորմանը wild card ստանալու հարցը:

Vesti.am