Foto

ՌՀՄ-ն ապրիլի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ. լուսանկարներ

«Մենք՝  ռուսասատանյան հասարակության մոսկովյան համաքաղաքային  ցույցի մասնակիցներս, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակի օրը հայտարարում ենք.

Մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ցեղասպանություն, որն իրականացվել է  Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ:

Մենք շնորհակալ ենք բոլոր այն ազգերին, պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ որակելով այն մարդկության դեմ իրականացված դաժան հանցագործություն և այսօր էլ շարունակում են պահպանել  արդարության և մարդասիրության  իդեալները:

Մենք հիշում ենք, որ Ռուսաստանն առաջին երկրներից էր, որ հայ ժողովրդի նկատմամբ վայրագությունները դատապարտեց 1915 թվականի դաշնակից երկրների համատեղ Հռչակագրով: Հիշում ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Մենք պահանջում ենք Թուրքիայի այսօրվա իշխանություններից  դեմ առ դեմ կանգնել սեփական պատմությանը, ճանաչել, ապաշխարել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Կարծում ենք, որ այսօր, երբ Մերձավոր Արևելքում քրիստոնյանների համար դարձյալ մեծ սպառնալիքներ են առաջացել, Հայոց ցեղասպանության ճանաչումը  միջազգային հանրության կողմից ժողովուրդների և պետությունների պատվի հարց է: Եվ հենց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և ներկայիս նրանց հետևորդների հրապարակային դատապարտումը ոչ միայն կվերականգնի պատմական արդարությունը, այլև կկանխի նմանատիպ հանցագործության կրկնությունը:

Միայն միասին, հենվելով հայ-ռուսական բարեկամության ամուր հիմքերի վրա, մենք կարող ենք դիմակայել արդի սպառնալիքներին ու մարտահրավերներին՝ հակահարված տալով հանցագործներին և ահաբեկիչներին»,-նշված է Ռուսաստանի հայերի միության տարածած հաղորդագրության մեջ:

sarnews240417_2-1 sarnews240417_2-2 sarnews240417_2-3