Foto

Հայ սամբիստները 14 մեդալ նվաճեցին սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Մրցման վերջին օրը նույնպես հայ սամբիստները կանգնել են  պատվո հարթակին: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։

Երիտասարդների մրցաշարում 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 57 կգ Էրիկ Հարությունյանը դարձել բրոնզե մեդալակիր:

Սամբոյի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ, իսկ երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:

Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում, ընդհանուր հաշվարկով, նվաճել են  14 մեդալ: