Foto

Ապրիլի 24-ին Մոսկվայում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցույց տեղի կունենա

Ապրիլի 24-ին, Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության և ՌԴ կառավարության փոխհամաձայնությամբ  տեղի կունենա հայ ժողովրդի զորակցության համաքաղաքական ցույց՝ «Հիշում և պահանջում եմ»:

Ցույցի նպատակն է հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը և աջակցություն ցուցաբերել հանցագործության միջազգային դատապարտմանը՝ հետագայում ցեղասպանություններից խուսափելու նպատակով:

Ցույցն անցկացվելու է «Կրասնոպրեսնենսկայա Զաստավա» հրապարակում ՝ Մետրոյի «1905 փողոց» կայարանի մոտ:

Ցույցի մեկնարկը՝ 13:30-ին:

Ապրիլի 23-ին, Վիսոցկու անվան թատերական կենտրոնում ՌՀՄ հովանավորության ներքո տեղի կունենա Մոսկվայի հայկական թատրոնի «Լույս Մարի. Ձոն երջանկության» ներկայացումը, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության տարելիցին:

Ներկայացումը պատմում է փոքրիկ աղջկա մասին, ով Ցեղասպանության ժամանակ կորցրել է իր հարազատներին, բայց չնայած ճակատագրի հարվածներին՝ շարունակում է ապրել և ուրախություն պարգևել շրջապատող մարդկանց:

Vesti.am