Foto

Արթուր Աբրահամ - Ռոբին Կրասնիկի մենամարտը` այսօր

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտն այսօր է` ապրիլի 22-ին, Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցն է 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: Նախօրեին Էրֆուտում տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Ռոբին Կրասնիկիինը՝ 75.6 կգ: Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում (ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը):

  Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի ՖԲ էջից