«Մոսգոռտրանս» ընկերությունը բացել է առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին Մոսկվայի և Երևանի միջև՝ Բեսլանի մոտ մեծ վթարից հետո, որի ժամանակ 5 մարդ զոհվեց: Ավտոբուսները կերթևեկեն շաբաթը 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին: Ավտոբուսները կմեկնեն Մոսկվայի «Հարավային դարպասներ» միջազգային կայարանից և «Տյոպլի ստան» ավտոկայանից, հայտնում է «Մոսգոռտրանսի» մամուլի ծառայությունը: Գրում է Panarmenian.net-ը:
«Պաշտոնական երթուղին Մոսկվայի և Երևանի միջև կոչված է արագ, հաճախակի և առավելագույնս անվտանգ երթևեկություն ապահովել ուղևորների համար, որոնք մեկնում են Մոսկվայից Երևան: Մոսկվայի «Հարավային դարպասներ» միջազգային կայարանը, որտեղից կմեկնեն ավտոբուսները, հագեցած է զննության գոտիներով, մետաղաորսիչ սարքերով և տեսադիտարկման համակարգերով»,- ասել է Ավոտկայանների շահագործման և զարգացման ծառայության տնօրեն Եվգենի Ժիգունովը:
Մանրամասները՝ Panarmenian.net-ում: