Դորտմունդում ձերբակալվել է «Բորուսիայի» ավտոբուսի վրա հարձակման կասկածյալը: Նա ծնունդով ռուսաստանցի 28-ամյա երիտասարդ է: Տղամարդը երկքաղաքացի է՝ Ռուսաստանի և Գերմանիայի, հայտնում է «Россия 24»-ը:
Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ հանցագործությունը, որն իրավապահ մարմինները սկզբում որակում էին որպես ահաբեկչություն, տղամարդը կատարել է հարստության մոլուցքից դրդված:
Ոստիկանության տվյալներով՝ Սերգեյ Վ.-ն մինչև հանցագործության իրականացումն ինտերնետի միջոցով գնել է ակումբի 15 հազար օպցիոն (արտարժութային ածանցյալ)՝ ծախսելով 78 հազար եվրո: Ակցիաների արժեքի անկման շնորհիվ նա կարողացել է աշխատել 4 մլն եվրո:
Vesti.am