«Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը տոնել է 3-րդ անընդմեջ հաղթանակը. նրա մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ այս տուրում առաջին հաղթանակը տոնել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Հոու Յիֆան -Մաթիաս Բլուբաում և Ֆաբիանո Կարուանա - Մաքսիմ Վաշիե-Լագրավ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 4 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը:
Հոու Յիֆանը, Մագնուս Կառլսենը և Ֆաբիանո Կարուանան Արոնյանին զիջում են 1-ական միավորով: Արկադի Նայդիչն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը վաստակել են 2.5-ական միավոր, իսկ Մաթիաս Բլուբաումը և Գեորգ Մեյերը 1-ական միավորով եզրափակում են աղյուսակը: