Foto

Ձերբակալվել է պետերբուրգյան մետրոյի ահաբեկչության կազմակերպիչը. vesti.ru

Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից մեկը ձերբակալվել է: Ինչպես հայտնում է vesti.ru-ն՝ նա ծնունդով միջինասիացի 26-ամյա Աբրոր Ազիմովն է: վերջինս տեղափոխվել է Ռուսաստանի քննչական կոմիտե։

Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները նրա մոտից առգրավել են մի քանի փամփուշտով մարտական ատրճանակ, բջջային հեռախոս: Աբրոր Ազիմովը խոստովանել է, որ գիտի, թե ինչու է ձերբակալվել:

Անվտանգության դաշնային ծառայության հասարակության հետ կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ազիմովն անձամբ է իրականացրել մահապարտ-ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովի նախապատրաստությունը:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվածների թիվը հասել է 15-ի:

Vesti.am