Հարգելի՛ Արա Արշավիրի
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր 60-ամյակի առթիվ: Երկար տարիներ է, ինչ Դուք անձնական ծանրակշիռ ավանդ ունեք տարբեր սոցիալական, տնտեսական և մարդասիրական հիմնախնդիրների լուծման, Ռուսաստանի` որպես բարեկամ և գործընկերության համար բաց պետության ճշմարիտ և օբյեկտիվ կերպարի ձևավորման գործում: Մեծապես նշանակալի է նաև Ձեր դերակատարությունը երկրի սահմաններից դուրս բարդ իրավիճակում հայտնված Ռուսաստանի քաղաքացիների ազատագրման և հայրենիք վերադարձի գործում:
Հատուկ պիտի նշեմ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամական, դաշնակցական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված Ձեր ջանքերը: Շատ կարևոր է Ձեր գլխավորած կազմակերպությունների` Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեությունը, որը նպաստում է միջազգային համագործակցության զարգացմանը, տարբեր երկրների ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը:
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ Ձեր եռանդուն և բազմակողմանի գործունեության մեջ:
Հարգանքով` Վլադիմիր Պուտին