Foto

«GRENKE Chess Classic». Հայտնի է Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը

Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ապրիլի 15-22-ը կկայանա «GRENKE Chess Classic» շախմատային միջազգային մրցաշարը (շրջանաձև մրցակարգ, 8 մասնակից): Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Մրցաշարին կմասնակցեն` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2838), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2817), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2803), Լևոն Արոնյան (Հայաստան, 2774), Արկադի Նայդիչ (Ադրբեջան, 2702), Հոու Յիֆան (Չինաստան, 2649), Մատիաս Բլյուբաում (Գերմանիա, 2634), Գեորգ Մայեր (Գերմանիա, 2621):

Առաջին տուրում միմյանց հետ կխաղան. Արոնյան-Մայեր, Վաշյե-Լագրավ-Նայդիչ, Բլյուբաում-Կարլսեն, Հոու Յիֆան-Կարուանա զույգերը: