Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) հաստատել է, որ Ռուսաստանը 2017 թվականին չի մասնակցի «Եվրատեսիլին», այդ մասին հայտնում է «RT»-ն:
«Այն բանի պաշտոնական հաստատումից հետո, որ Ռուսաստանից «Եվրատեսիլի» մասնակցուհի Յուլիա Սամոյլովային չի թույլատրվի մտնել Կիև՝ մրցույթին մասնակցելու համար, ԵՀՄ-ն «Առաջին ալիքին» պաշտոնապես առաջարկել է 2 այլընտրանքային տարբերակ՝ փորձելով լուծում գտնել, ինչը Ռուսաստանին թույլ կտար այս տարի մասնակցել»,- գրված է ԵՀՄ-ի նամակում:
Առաջարկվել է խնդրի լուծման հետևյալ տարբերակները` տեսահեռարձակում կամ Ռուսաստանի երգչի փոփոխություն:
«Ցավոք, երկու առաջարկներն էլ մերժվել են Առաջին ալիքի կողմից և այժմ նրանք հայտարարել են, որ մտադիր չեն հեռարձակել «Եվրատեսիլ-2017» մրցույթը: Ցավոք, դա նշանակում է, որ Ռուսաստանն այս տարի չի կարող մասնակցել մրցույթին»,- նշել է ԵՀՄ-ը: